ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Չարիքները խորթ են նրա էությանը

Չարիքները խորթ են նրա էությանը
14.01.2025 | 11:39

«Որտեղի՞ց են հապա, - ասում են, - չարիքները, նեղությունները, տանջանքները, չարությունները… Երբեմն-երբեմն պատերազմներ են տեղի ունենում, մեղավոր ու արդար հավասարապես կոտորվում են. համաճարակներ ու սարսափելի հիվանդություններ են լինում։ Եվ ի՞նչ հարկ կա մեկ առ մեկ թվենք, այլ հենց համառոտ պետք է ասենք, թե որտեղի’ց են այս բոլորը և ո’վ է այսպիսի անպատեհությունների սկզբնապատճառն ու սրանք կատարողը, եթե ոչ ինչ-որ չար զորություն, որը այս բոլորը կատարել է տալիս և ինքն իսկ նրանց արարիչն է, որովհետև անհարմար է Աստծուն այսպիսի բաների արարիչ համարել և ընդունել, թե չարիքների գոյացումը նրանից է։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի բաները Աստծուց կարծել, որովհետև Աստված բարերար է ու լավությունների արարիչ, և չարություններից որևէ բան նրան չի մոտենում, ոչ էլ ինքն է ախորժում այդպիսինով ուրախանալ, այլ մերժում է (չար) գործերը և (դրանք) կատարողներին, որովհետև չարիքները խորթ են նրա էությանը»:

Եզնիկ ԿՈՂԲԱՑԻ

«Եղծ աղանդոց»

Նառա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4869

Մեկնաբանություններ